Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ

Բրյուսելում այցով գտնվող Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Պաշտպանության նախարարությունը։

Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ծովակալ Ռոբ Բաուերին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար ցուցաբերած ամուր աջակցության համար։

Ինչպես հանդիպմանը նշել է Ջուանշեր Բուրճուլաձեն, Մադրիդի գագաթնաժողովում ընդունված «Վրաստանին հարմարեցված աջակցության միջոցառումների փաստաթուղթը», դրա գործնականում իրականացումը նպաստում է Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտը ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելուն։

Երկկողմ հանդիպման զրույցի թեմաներից են եղել տարածաշրջանում անվտանգության միջավայրը, Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայում և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը շատ կարևոր է տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակի և մարտահրավերների լույսի ներքո։ Բելգիայի Թագավորությունում հոկտեմբերի 12-13-ը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։

Բրյուսել կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարը մասնակցել է Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի շփման խմբի հանդիպմանը և հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։