Ջուանշեր Բուրճուլաձե - Նախկին իշխանությունը կազմակերպեց պետության թալանը, որը շարունակվեց մեր բարեկամ երկրների թոշակառուների թալանով
Ջուանշեր Բուրճուլաձե - Նախկին իշխանությունը կազմակերպեց պետության թալանը, որը շարունակվեց մեր բարեկամ երկրների թոշակառուների թալանով

Եղել է պետության կազմակերպված թալանը նախկին իշխանության կողմից, սրա շարունակությունը մեր բարեկամ երկրների թոշակառուների թալանն է։ Մենք միշտ կանենք ամեն ինչ, որպեսզի կանգնենք իրավապահների կողքին, որպեսզի նման սխեմաներ այլեւս չգործեն Եվրոպայում կամ Վրաստանում,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։

Ջուանշեր Բուրճուլաձեին հարց է ուղղվել BBC-ի լրագրողական հետաքննության մասին։

«Այլ կերպ չեմ կարող անվանել, դա պետության կազմակերպված թալան էր նախկին իշխանության կողմից։ Այս թալանով այս պատմությունը չավարտվեց, սրա շարունակությունն այն է, որ մեր բարեկամ երկրների թոշակառուներին թալանեցին։ Իհարկե, սա շատ ցավալի է մեզ համար, և մենք միշտ անելու ենք ամեն ինչ՝ աջակցելու իրավապահներին, որպեսզի նման սխեմաներ այլևս չգործեն Եվրոպայում կամ Վրաստանում։ Մեր իրավապահները սերտորեն համագործակցել են գործընկեր երկրների հետ և բավականին լավ արդյունքներ են գրանցել հետաքննության առումով։ Նաև իրավաբանորեն պետք է հստակեցվի, թե ինչպես պետք է հետաքննչական գործունեությունը շարունակվի մեզ հետ՝ այլ երկրում, թե համատեղ»,- նշել է Ջուանշեր Բուրճուլաձեն։

Օրեր առաջ «Բի-Բի-Սի»-ն հրապարակեց լրագրողական հետաքննության նյութերը, որտեղ վերծանվել էր եվրոպացի թոշակառուներին թալանելու սխեման, իսկ որպես խարդախության կազմակերպիչ նշվում էր Դավիթ Կեզերաշվիլին։