Ջրհեղեղ Ֆրանսիայում. Սենան ու Ռեյնը դուրս են եկել ափերից
Ֆրանսիայի հյուսիսում և արևելքում չդադարող անձրևները դարձել են Սենա և Ռեյն գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառ։ Այս մասին հայտնում է The Local.fr պորտալը։
Փարիզի և Ստրասբուրգի իշխանություններն անվտանգության միջոցառումներ են ձեռնարկում։
Սենայում ջրի մակարդակը հասել է 4.9 մետրի։ Հեղեղումների պատճառով մասամբ սահմանափակվել է երթևեկությունը գետին հարակից փողոցներում, չեղարկվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Փարիզի բնակիչներին կոչ են անում չմոտենալ գետին։ Մայրաքաղաքում հայտարարվել է վտանգավորության նարնջագույն մակարդակ։
Համաձայն կանխատեսումների՝ ջրի մակարդակի առավելագույն բարձրացման պետք է սպասել ուրբաթ, երբ նշագիծը կհասնի 6.1 մետրի։
Փարիզից բացի, տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարվել ֆրանսիական 23 դեպարտամենտներում, որտեղ առկա է ջրհեղեղի ռիսկ։
Հեղինակ -
Edgar Barsegyan