Ջոզեֆ Բորելը հայտարարում է, որ Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել իրենց քաղաքացիների սահմանով տեղաշարժվելու վերաբերյալ
Ջոզեֆ Բորելը հայտարարում է, որ Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել իրենց քաղաքացիների սահմանով տեղաշարժվելու վերաբերյալ

Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելի հայտարարությամբ, Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել սահմանով իրենց քաղաքացիների տեղաշարժի շուրջ։ Այս մասին Բորելը գրում է «Թվիթեր»-ում։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Եվրամիության աջակցությամբ երկխոսության շրջանակներում Սերբիան համաձայնել է չեղարկել մուտքի/ելքի փաստաթղթերը Կոսովոյի նույնականացման քարտ ունեցողների համար, իսկ Կոսովոն համաձայնել է չսահմանել դրանք Սերբիայի նույնականացման քարտ ունեցողների համար»,- գրել է Բորելը։

Ջոզեֆ Բորելի խոսքով, Կոսովոյի սերբերը, ինչպես բոլոր մյուս քաղաքացիները, կկարողանան ազատ տեղաշարժվել Կոսովոյի և Սերբիայի միջև՝ օգտագործելով նույնականացման քարտերը: Այնուամենայնիվ, Բորելը նշել է, որ Եվրամիությունը վերջերս երաշխիք է ստացել վարչապետ Կուրտիից։

Հուլիսի վերջին սերբերը բեռնատարներով փակել էին ճանապարհը Կոսովոյի հյուսիսում՝ Յարինե սահմանային անցակետի մոտ։ Փակվել էր նաև Պրիշտինա-Ռաշկա ճանապարհը։ Լարվածությունը թուլացնելու համար Կոսովոն մեկ ամսով հետաձգեց սերբերենից ազգային փաստաթղթերի և պետհամարանիշերի անցումը: