Ջոզեֆ Բորել. Ռուսաստանի կողմից սննդի օգտագործումը որպես զենք ազդում է համաշխարհային պարենային անվտանգության վրա և վտանգի տակ է դնում միլիոնավոր մարդկանց
Ջոզեֆ Բորել. Ռուսաստանի կողմից սննդի օգտագործումը որպես զենք ազդում է համաշխարհային պարենային անվտանգության վրա և վտանգի տակ է դնում միլիոնավոր մարդկանց

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը դատապարտել է Ռուսաստանի հարձակումը Օդեսայի վրա, որի արդյունքում ավերվել է հացահատիկի պահեստ։ Այս մասին նա գրում է Twitter-ի իր էջում։

Բորելն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչնչացնում է ուկրաինական հացահատիկի և նավահանգստային ենթակառուցվածքը ամենօրյա թիրախային հարձակումներով։

«Ռուսաստանի կողմից սննդամթերքի օգտագործումը որպես զենք և Սևծովյան հացահատիկի համաձայնագրի դադարեցումը ազդում է համաշխարհային պարենային անվտանգության վրա և վտանգում միլիոնավոր մարդկանց»,- գրել է Բորելը։