Ջոզեֆ Բորել. Ռուսաստանը տարիներ շարունակ խաթարում է Եվրոպայի անվտանգությունը, նրա ռազմական ուժեղացումը սկսվել է այն բանից հետո, երբ ուժ է կիրառել Ղրիմում, Դոնբասում և Վրաստանում

10:29, 26.01.2022

Այս ճգնաժամը չի սկսվել անցյալ տարվա դեկտեմբերին, Ռուսաստանը տարիներ շարունակ խաթարում է Եվրոպայի անվտանգությունը։ Նրա ռազմական ուժեղացումը սկսվել է այն բանից հետո, երբ ուժ է կիրառել Ղրիմում, Դոնբասում և Վրաստանում,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Նրա խոսքով՝ ճգնաժամը միայն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության կարգի մեջ չէ։ Ռուսաստանը փորձում է հետ գնալ ժամանակը և վերականգնել ազդեցության ոլորտները:

«Մենք չենք կարող դա թույլ տալ, դա այս դարի հայեցակարգը չէ»,- ասել է Բորելը։

ԵՄ գերագույն հանձնակատարի խոսքով՝ կազմակերպությունն ունի երկու առաջնահերթություն: Դիվանագիտություն և զսպվածություն: Բորելը նշել է, որ եթե Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսի Ուկրաինայի դեմ, ԵՄ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ։

Նմանատիպ