Ջոզեֆ Բորել. ՆԱՏՕ-ն չի կարող լինել ընտրովի ռազմական դաշինք, բայց ես չեմ պատրաստվում վատնել իմ ժամանակը այն հիմար մեկնաբանությունների վրա, որոնցով ինչ-որ մեկը հանդես կգա ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ժամանակ

14:17, 12.02.2024

ՆԱՏՕ-ն չի կարող լինել a la carte (ընտրովի) ռազմական պաշտպանության դաշինք, որը կախված կլինի ԱՄՆ նախագահի քմահաճույքից. – այսպես է արձագանքում Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը կարող է չպաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ովքեր բավականաչափ չեն ծախսում սեփական պաշտպանության վրա՝ պաշտպանվելու ռուսական հնարավոր ներխուժումից:

«Թույլ տվեք հեգնել. Այս ընտրարշավի ընթացքում շատ բան կտեսնենք ու կլսենք։ Եկեք լուրջ լինենք, ՆԱՏՕ-ն չի կարող լինել լա քարտ ռազմական դաշինք, որը գործում է ըստ այդ օրվա նախագահի տրամադրությունների։ Այդպես չի լինում՝ այսօր, վաղը չէ, կախված է նրանից, թե ով ես դու։ Եկեք լուրջ լինենք. «ՆԱՏՕ-ն չի կարող լինել լա քարտ դաշինք, այն կա կամ չկա, բայց ես չեմ պատրաստվում վատնել իմ ժամանակը այդ հիմար մեկնաբանությունների վրա, որոնք ինչ-որ մեկի գլխին կգան ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ասել է Բորելը։

Հիշեցնենք, որ Հարավային Կարոլինայում 2024 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կխրախուսի Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի վրա, ով հարկեր չի վճարել որպես արևմտյան ռազմական դաշինքի մաս:

Նմանատիպ