Ջոզեֆ Բորել. Մոլդովան առաջին երկիրն է, որը ստորագրել է ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության գործընկերության համաձայնագիրը, որը կբարձրացնի երկրի դիմադրողականությունը
Մոլդովան Եվրամիության հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել։
Այս մասին սոցցանցում գրառում է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Մոլդովան առաջին երկիրն է, որը ստորագրել է Եվրամիության հետ անվտանգության և պաշտպանության գործընկերության համաձայնագիրը։ Այս գործընկերությունը կբարձրացնի երկրի կայունությունը, թույլ կտա մեզ համատեղ լուծել անվտանգության ընդհանուր մարտահրավերներ, ավելի արդյունավետ դարձնել մեր ներգրավվածությունը և զարգացնել համագործակցության նոր ոլորտներ»,- գրառել է Ջոզեֆ Բորելը։