Ջոզեֆ Բորել. Մարտի 8-ի համաձայնագիրը Վրաստանում պատմական ձեռքբերում էր, հուսանք, կտեսնենք բոլոր կողմերի աջակցությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ
Մարտի 8-ի համաձայնագիրը Վրաստանում պատմական ձեռքբերում էր,- այս մասին արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը գրել էր «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավարն ասում է, որ համաձայնագրի իրականացմանն ակտիվ կհետևի Բրյուսելը:
«Մարտի 8-ի համաձայնագիրը Վրաստանում պատմական ձեռքբերում էր: Որպես հաջորդ կարևոր քայլ, հույս ենք հայտնում, որ կտեսնենք բոլոր կողմերի աջակցությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ՝ նոր ընտրական համակարգի համար: Եվրամիությունն ուշադիր կհետևի մարտի 8-ի պարտականությունների շարունակական կատարմանը՝ ընտրությունները ներառյալ»,- գրում է Ջոզեֆ Բորելը:
https://twitter.com/JosepBorrellF/status/1273949560805752833?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1273949560805752833&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fjozef-boreli-8-martis-shetankhmeba-istoriuli-mighweva-iyo-vimedovnebt-vnakhavt-yvela-mkharis-mkhardacheras-sakonstitucio-cvlilebebis-mimart%2F