Ջոզեֆ Բորել. Բոլոր ռուսների համար ԵՄ վիզաների արգելումը լավագույն գաղափարից չէ. մենք պետք է ավելի ընտրողական լինենք

17:19, 22.08.2022

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ասում է, որ ԵՄ-ն չպետք է իր դռները բացի ռուս օլիգարխների առաջ, սակայն պետք է հաշվի առնել, որ կան ՌԴ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են լքել երկիրը, քանի որ այլևս չեն կարող ապրել այդ վիճակում։

«Արգելքը բոլոր ռուսների համար լավագույն գաղափարը չէ ։ Մենք պետք է ավելի ընտրողական լինենք»,- ասել է Ժոզեֆ Բորելը Իսպանիայում կայացած մամուլի ասուլիսում։

Այնուամենայնիվ, Բորելը նշել է, որ որոշ երկրներ արդեն որոշակի միջոցներ են ձեռնարկել ռուսների համար մուտքի արտոնագրերը արգելելու համար, իսկ մյուսները չեն պատրաստվում աջակցել դրան։

Նմանատիպ