Ջորջիա նահանգում կործանվել է Պուերտո Ռիկո ազգային գվարդիայի ռազմական ուժերին պատկանող օդանավը: Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, հավանաբար զոհվել են օդանավում գտնվող բոլոր 9 անձինք:
Տարածված տեղեկությամբ, օդանավը կործանվել է թռիչքից քիչ անց: Նա Ջորջիայից ուղևորվում էր դեպի Արիզոնա նահանգ:
Վթարի պատճառների մասին դեռևս որևէ բան հայտնի չէ: