Ջորջիա Մելոնի. Ես հավատում եմ, որ Դոնալդ Թրամփը կկարողանա նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, այդ դեպքում մենք վերջապես կկարողանանք նրան առաջադրել Նոբելյան մրցանակի
Ջորջիա Մելոնի. Ես հավատում եմ, որ Դոնալդ Թրամփը կկարողանա նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, այդ դեպքում մենք վերջապես կկարողանանք նրան առաջադրել Նոբելյան մրցանակի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հույս ունի, որ հնարավոր կլինի Դոնալդ Թրամփին ներկայացնել խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում ներդրման համար։ Այս մասին Մելոնին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք նրան այդ պատիվը տալ։ Վստահ եմ, որ նա նույնպես կարող է իր ներդրումը ունենալ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հաստատման գործում։ Այդ ժամանակ, վերջապես, մենք կկարողանանք Դոնալդ Թրամփին ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի համար», – հայտարարել է Մելոնին։