Ջորջ Սորոսի տան մոտ հայտնաբերել են պայթուցիկ սարք
Ջորջ Սորոսի տան մոտ հայտնաբերել են պայթուցիկ սարք

Նյու Յորքում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ հայտնաբերել են պայթուցիկ սարք: Տեղեկությունն այս մասին տարածում է The New York Times-ը:

ԶԼՄ-ների տեղեկությամբ, պայթուցիկ սարքը տեղադրված էր Ուեսթ-Չեսթերի շրջանում, ֆինանսիստի տան մերձակայքում, փոստարկղի մեջ: Ոստիկանության տեղեկությամբ, դեպքի վայր են կանչել սակրավորների խումբ, որը կարողացել է չեզոքացնել ռումբը: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն:

Հայտնի չէ, գտնվում էր թե ոչ, անձամբ Ջորջ Սորոսը տանը, երբ հայտնաբերել են պայթուցիկ սարքը:

«Ֆորբս» ամսագրի գնահատմամբ, Սորոսի ունեցվածքը կազմում է 25 միլիարդ դոլլար: