Ջոն Մաքքեյնի հուղարկավորությանը Վրաստանն ունի նույնքան ներկայացուցիչ, որքան այլ երկրները. Թամար Չուգոշվիլի

Սենատոր Ջոն Մաքքեյնը եղել է մեր երկրի լավ բարեկամը և աջակիցը,- այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ջոն Մաքքեյնի հուղարկավորությանը մեկնելուց առաջ:

Ինչպես նշել է Չուգոշվիլին, Մաքքեյնի վախճանը Վրաստանի համար մեծ կորուստ է:

Դրա հետ մեկտեղ, փոխխոսնակի տեղեկությամբ, Ջոն Մաքքեյնի հուղարկավորությանը Վրաստանն ունի նույնքան ներկայացուցիչ, որքան այլ երկրները:

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ջոն Մաքքեյնի հուղարկավորության արարողությանը Վրաստանից հրավիրված է երկու ներկայացուցիչ, ինչպես այլ երկրներից: Ուստի, Վրաստանն ունի այնքան ներկայացուցիչ, որքան այլ երկրները:

Խորհրդարանից ներկայացված ենք ինչպես մեծամասնություն, այնպես էլ փոքրամասնությունը: Սա է այն ձևաչափը, որն ընդունելի է անձամբ Ամերիկայի համար»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին:

 

Սենատոր Ջոն Մաքքեյնի հուղարկավորությանը մեկնել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: Նրա խոսքով, ցավալի է, որ Վրաստանից նման փոքրաթիվ պատվիրակություն է մեկնում ԱՄՆ-ը:

Սենատոր Ջոն Մաքքեյնը մահացել է օգոստոսի 25-ին: