Ջոն Մակեյնը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի նախագահին ՆԱՏՕ-ից երկիր հեռացնելու իրավունքից զրկեն
Ջոն Մակեյնը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի նախագահին ՆԱՏՕ-ից երկիր հեռացնելու իրավունքից զրկեն

Ջոն Մակեյնը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի նախագահին ՆԱՏՕ-ից երկիրը հեռացնելու իրավունքից զրկեն։ Սենատորը ներկայացրեց օրինագիծ, ըստ որի, ԱՄՆ-ն Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող թողնել,  առանց սենատի համաձայանության։ Նախաձեռնությանը աջակցում են մի քանի դեմոկրատ սենատոր։

Մակեյնը կարծում է․ որ Դոնալդ Թրամփը Բրյուսելի նիստին ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ վատ վերաբերվեց։ Սենատորի խոսքով, «ՆԱՏՕ-ի դաշնակիցները 70 տարիների ընթացքում զոհվում էին ժողովրդավարական աշխարհի համար, որը հենվում էր անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերագույնությանը»։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հզորացման մեջ կարևոր դեր կատարեց։

Հիշեցնենք, որ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի նիստին, Թրամփը հայտարարեց, որ նա կարող էր ԱՄՆ-ին հեռացնել դաշինքից, եթե դաշնակիցները չհամաձայնվեին ռազմական ծախսերի բարձրացման հետ։