Ջոն Քիրբին հաստատել է, որ Ուկրաինան ստացել է «Ատակամս» հեռահար հրթիռների օգտագործման թույլտվությունը ռուսական տարածքը հարվածելու համար
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հաստատում է, որ Ուկրաինան թույլտվություն է ստացել օգտագործել «Ատակամս» (ATACAMS) հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ն «իրոք փոխել է ուղեցույցները»՝ կապված «Ատակամս» հրթիռների կիրառման հետ, և այժմ ուկրաինացիները կարող են «օգտագործել դրանք կոնկրետ տեսակի թիրախների դեմ»։
«Այժմ նրանք կարող են «Ատակամս»-ը օգտագործել պաշտպանության համար՝ անհապաղ անհրաժեշտության դեպքում։ Ինչպես տեսնում ենք, դա տեղի է ունենում Կուրսկի շրջանում»,- ասել է Քիրբին։
Տեղեկության համար, մի քանի լրատվամիջոցներ, հիմնվելով աղբյուրների վրա, հայտնել են, որ Ջո Բայդենի վարչակազմը վերացրել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը՝ ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքով։ Ուկրաինան նոյեմբերի 19-ին առաջին անգամ Ռուսաստանի տարածքում կիրառել է «Ատակամս» բալիստիկ հրթիռներ։