Ջոն Քիրբին ասում է, որ Պուտինի համար գնալով դժվարանում է թաքցնել Ռուսաստանի ձախողումները Ուկրաինայում
Ջոն Քիրբին ասում է, որ Պուտինի համար գնալով դժվարանում է թաքցնել Ռուսաստանի ձախողումները Ուկրաինայում

Սպիտակ տունը նշում է, որ Վլադիմիր Պուտինին ավելի ու ավելի է դժվարանում թաքցնել Ռուսաստանի ձախողումն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Նա Կիևի ռազմական հաջողությունները տպավորիչ է անվանել և լրացուցիչ օգնություն խոստացել Ուկրաինային։

«Չգիտեմ՝ կարող ենք արդյոք ուկրաինական զորքերի արագ առաջխաղացումը շրջադարձային անվանել, բայց պարզ է, որ ուկրաինացի զինվորականների հաղորդումները տպավորիչ են։ Մենք հոգ կտանք շարունակելու ուկրաինացիներին տրամադրել այն գործիքներն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար»,- ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

Քիրբին նաև ասել է, որ ռուս զինվորականները Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրվանից խնդիրներ են ունեցել համակարգման, լավ հրամանատարության և բարոյականության հետ կապված։

«Նրանք փախչում էին Կիևից և նրա շրջակայքից մարտից հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը