Ջոն Քիրբի. Միայն Վլադիմիր Զելենսկին կարող է որոշել, թե արդյոք նա ցանկանում է բանակցել Մոսկվայի հետ
Ջոն Քիրբի. Միայն Վլադիմիր Զելենսկին կարող է որոշել, թե արդյոք նա ցանկանում է բանակցել Մոսկվայի հետ

Միայն Վլադիմիր Զելենսկին կարող է որոշել՝ ցանկանում է բանակցություններ վարել Մոսկվայի հետ, թե ոչ,- այս հայտարարությունն արվել է Սպիտակ տանը։

«Միայն նախագահ Զելենսկին կարող է որոշել՝ պատրաստ է արդյոք բանակցություններին և երբ, ինչ համատեքստում և ինչի շուրջ։ Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ չեն կարող լինել առանց Ուկրաինայի»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

Քիրբին այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան մամուլի հրապարակումների, թե ուկրաինական կողմը, որոշակի պայմաններով, պատրաստ է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ Ղրիմի հարցով։