Ջոան Ռոուլինգը կորոնավիրուսից տուժածներին օգնության համար հատկացրել է մեկ միլիոն ֆունտ
Անգլիացի գրող, «Հարի Փոթեր» հանրահայտ գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը, Կովիդ 19-ից ամենից շատ տուժած մարդկանց օգնելու նպատակով հատկացրել է մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ: Այս մասին հաղորդում է Բի Բի Սին:
Ռոուլինգի պարզաբանմամբ, գումարը բաժանվելու է երկու մասի, մի մասը փոխանցվելու է անտուն մարդկանց, իսկ մյուս մասը փախստականներին և ընտանեկան բռնության զոհերին օգնելու համար: