Ջո Ուիլսոն. Եթե Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 29-ին իրագործի վրացական ժողովրդավարությունը ոչնչացնելու իր ծրագիրը, ապա պետք է սպասի պատասխանի, որը երբեք չէր էլ կարող պատկերացնել
«Եթե Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 29-ին իրագործի վրացական ժողովրդավարությունը ոչնչացնելու ծրագիրը, նա պետք է սպասի այնպիսի պատասխանի, ինչպիսին երբեք չէր էլ կարող պատկերացնել»,- Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական և «Բարեկամական ակտի» հեղինակ Ջո Ուիլսոնը գրում է սոցցանցերում։
«Նախագահ Դոնալդ Թրամփը շատ հստակ ասել է, թե ինչ դիրքորոշում ունի Ամերիկայի ինքնակոչ թշնամիների նկատմամբ։ Եթե Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 29-ին իրագործի վրացական ժողովրդավարությունը ոչնչացնելու իր ծրագիրը, նա պետք է ակնկալի պատասխան, որը երբեք չէր էլ կարող պատկերացնել»,- գրում է Ջո Ուիլսոնը։