Ջո Ուիլսոն. Մեզ անհրաժեշտ է «Բարեկամ ակտ»
Մեզ անհրաժեշտ է «Բարեկամ ակտ», – այս մասին ԱՄՆ Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը գրել է սոցիալական ցանց X-ում իր էջում։
Ուիլսոնի խոսքով՝ «250-օրյա անընդհատ բողոքի ընթացքում քաջ վրաց ժողովուրդը բողոքում է հակաամերիկյան «Վրացական երազանք» ռեժիմի դեմ»։
«Նրանք պահանջում են վերջ տալ այս ռեժիմի կողմից երկրի ամբողջական վաճառքը կոմունիստական Չինաստանին, Թեհրանի ահաբեկչական ռեժիմին և ռազմական հանցագործ Պուտինին։ Մեզ անհրաժեշտ է «Բարեկամ ակտ»», – գրել է Ջո Ուիլսոնը։