Ջո Ուիլսոն - Դեռ ժամանակ կա ինքդ քեզ փրկելու, բայց երբ դու ցուցակում հայտնվես, այնտեղ ընդմիշտ կլինես, ոչ փող, ոչ ճանապարհորդություն
Ցուցակում հայտնվելուց հետո հավերժ կմնաք այնտեղ, առանց փողի, առանց ճանապարհորդության,- այս մասին սոցցանցում գրում է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական և «Ընկերական ակտի» հեղինակ Ջո Ուիլսոնը։
«Եթե դուք կոռումպացված «վրացական մղձավանջի» գնացքում եք, որը գնում է Չինաստան, Իրան և Ռուսաստան, ապա հիմա իջնելու ժամանակն է։ Իվանիշվիլին առաջինն էր, բայց վերջինը չի լինի։ Դեռ ժամանակ կա ինքներդ ձեզ փրկելու, բայց երբ հայտնվեք ցուցակում, այնտեղ կլինեք ընդմիշտ: Ոչ փող, ոչ ճանապարհորդություն»,- գրում է Ջո Ուիլսոնը։