Ջո Ուիլսոն. Նույնիսկ «Վրացական երազանքի» չափանիշներով, ռեժիմի կողմից ընդդիմության առաջնորդների դեմ ուղղված նոր, քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները սարսափելի են

10:25, 07.11.2025

ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը «Վրացական երազանքի» կողմից ընդդիմության առաջնորդների դեմ ուղղված նոր, քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները սարսափելի է համարում: Ուիլսոնը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

Կոնգրեսականը արձագանքում է Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի (ALDE) հայտարարությանը, որի համաձայն՝ Վրաստանը «Վրացական երազանքի» կառավարման ներքո շարժվում է դեպի լիակատար ավտոկրատիա։

«Նույնիսկ «Վրացական երազանքի» չափանիշներով, ռեժիմի կողմից ընդդիմության առաջնորդների դեմ ուղղված նոր, քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները սարսափելի են: Այս զզվելի վարքագիծը արտացոլում է նրանց հովանավորների մարտավարությունը Մոսկվայում և Պեկինում: Հակաամերիկյան «Վրացական երազանքի» ռեժիմը դավաճանում է իր ժողովրդին՝ հօգուտ Մոսկվայի, Թեհրանի և Պեկինի», – գրում է նա։

Միխեիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։

Նմանատիպ