Ջո և Ջիլ Բայդենները ներկա կլինեն Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը ներկա կլինեն Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Այս մասին տեղեկությունը հաստատում է Սպիտակ տունը։
«Նախագահը խոստացել է մասնակցել ընտրություններում հաղթողի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կլիներ դա։ Նա և առաջին տիկինը կկատարեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը: Բայդենը կարծում է, որ սա մեր հավատարմության կարևոր դրսեւորումն է մեր ժողովրդավարական արժեքներին և հարգանքը ժողովրդի կամքի նկատմամբ, քանի որ մենք շարունակում ենք ապահովել կանոնավոր և արդյունավետ անցումային գործընթաց»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ «CNN»-ին տված հայտարարության մեջ։
Բացի այդ, Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Տեղեկության համար՝ Թրամփը 2020 թվականի ընտրություններից հետո չի մասնակցել Ջո Բայդենի երդմնակալությանը։