Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին:
Բայդենի խոսքով, նա ստացել է ընտրողների ավելի քան 75 միլիոն ձայն:
«Սի Էն Էնի» հաղորդմամբ, Բայդենը նշել է, որ ամերիկացիները նրան շնորհել են մաքուր ու համոզիչ հաղթանակ:
Բայդենի խոսքով, ինքը կլինի միավորող նախագահ, և ոչ ընդհակառակը, բաժանող:
Դեմոկրատ Ջո Բայդենը ուղերձի ժամանակ նշել է, որ իր նպատակն է, «Ամերիկային կրկին հարգեն ամբողջ աշխարհում»:
Բացի այդ, բնակչությանն է դիմել ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը: Նա շնորհակալություն է հայտնել ընտրողներին ռեկորդային ակտիվության համար: