Ջո Բայդենն ասում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունը չի նպաստում Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռքբերմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը չի օգնում Գազայում հրադադարի համաձայնության հասնելուն։ Այս մասին Բայդենը հայտարարել է Էնդրյուի բազայում լրատվամիջոցների հետ զրույցում։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հանիեի սպանությունը ոչնչացրել է կրակի դադարեցման մասին համաձայնության հասնելու հնարավորությունները, Բայդենը պատասխանել է, որ «դա չի օգնում»:
Բայդենի խոսքով՝ ինքը զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«Ես շատ մտահոգված եմ այս կապակցությամբ։ Ես այսօր ուղիղ հանդիպում եմ ունեցել վարչապետի հետ, նա դա շատ հստակ ասել է։ Մենք հրադադարի հիմքեր ունենք. Նրանք պետք է առաջ շարժվեն և դա անեն հիմա»,- ասել է Բայդենը։