Ջո Բայդենին մեղադրում են սեռական ճնշում գործադրելու մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրում են սեռական ճնշման մեջ:

Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, սա երկրորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահը մեղադրվում է նման գործողության մեջ: Այս անգամ Էմի Լապոսը պնդում է, որ Բայդենը նրա դեմքը բռնել է երկու ձեռքով և քիթը մոտեցրել քթին: Ինչպես նա պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել 10 տարի առաջ:

Մինչ այդ, Բայդենին բռնության մեջ մեղադրել էր այլ կին: Լյուսի Ֆլորեսը ասում է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը առանց թույլտվության համբուրել է նրա պարանոցը:

Անձամբ նախկին փոխնախագահը հերքում է մեղադրանքը և ասում, որ ոչ պատշաճ կերպով երբեք չի վարվել:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը 2020 թվականի նախագահական ընտրություններին անվանվում է ժողովրդավարական կուսակցության ֆավորիտներից մեկը: