Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն է պատրաստում
«Ռոյթերս» լրատվական գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն է պատրաստում։
«Ռոյթերս»-ը աղբյուրի վրա հիմնվելով գրում է, որ Բայդենն այս մասին կարող է այսօր հայտարարել։
Աղբյուրի համաձայն՝ Բայդենը կարող է օգտվել հատուկ իրավունքից, որը թույլ է տալիս նախագահին հեռացնել ավելցուկային զենքերը ԱՄՆ-ի պաշարներից։