Ջո Բայդենի վարչակազմը չպետք է անիրատեսական սպասելիքներ ունենա Ռուսաստանի նկատմամբ. Բեն Հոջես
Ջո Բայդենի վարչակազմը չպետք է անիրատեսական սպասելիքներ ունենա Ռուսաստանի նկատմամբ և չպետք է խաբվի,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում, հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար, Բեն Հոջեսը:
Ինչպես նշել է Բեն Հոջեսը, նա ակնկալում է, որ Բայդենի վարչակազմը կանդրադառնա անցյալի սխալներին:
«Ռուսաստանը սուպեր պետություն է: Այն ունի զգալի ռազմական կարողություններ և տնտեսական ռեսուրսներ: Չնայած նրան, որ Ռուսաստանը խնդիրներ ունի, այն ձախողված պետություն չէ: Այդ պատճառով մենք պետք է շփվենք Կրեմլի հետ: Սա անկասկած է: Սակայն, 12 տարի առաջ միտված հարաբերությունների վերականգնումը, ճիշտ մոտեցում չլինելով, իրական չէր: Ես ակընկալում եմ, որ Բայդենի վարչակազմը, որում ներկա են նաև Օբամայի թիմի շատ անդամներ, որ նրանք հաշվի կառնեն անցած փորձը: Եթե ցանկանում ես համաձայնություն Կրեմլի հետ, ապա այդ համաձայնությունը պետք է կայացնես ամուր դիրքերից, դաշնակիցների և գործընկերների ներգրավմամբ, և, իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկել Կրեմլին: Բայդենի վարչակազմը չպետք է ունենա անիրատեսական սպասելիքներ և չպետք է խաբվի: Կրեմլը ոչինչ չի ձեռնարկել նրանց համոզելու համար, որ նրանք հավատարիմ կմնան համաձայնագրին», – հայտարարել է Բեն Հոջեսը: