Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը
Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Կարիերային դիվանագետ Ռոբին Դանիգանը ներկայումս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալն է: 2018-2021 թվականներին եղել է Ավստրիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի տեղակալ։ Դանիգանը Պետդեպարտամենտում աշխատում է 1992 թվականից։

2014-ից 2017 թվականներին Ռոբին Դանիգանը աշխատել է որպես պետքարտուղարի տեղակալի օգնական Պետդեպարտամենտի Էներգետիկ ռեսուրսների բյուրոյում:

Դանիգանը ծառայել է նաև ԱՄՆ-ի դեսպանատներում Վիետնամում, Չիլիում, Թուրքիայում, Կուբայում և Սալվադորում:

Ռոբին Դաննիգանը կփոխարինի Քելի Դեգնանին, ով Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանն է 2020 թվականից։