Ջո Բայդենը ստորագրելու է հրաման, որը նախատեսում է սովի եզրին գտնվող ընտանիքներին սննդով ապահովում
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ստորագրելու է հրաման, որը նախատեսում է սովի եզրին գտնվող ընտանիքներին սննդով ապահովում: Նոր կանոնակարգը 15 տոկոսով կբարձրացնի միլիոնավոր ցածր եկամուտ ունեցող ընտանիքների օգնության հարկը: Տեղեկատվությունը տարածում է «BBC»-ն:
Օգնությունը կիրականացվի համավարակի սկսվելուն պես նախաձեռնված ծրագրով, որը կողմնորոշված է այն երեխաների վրա, ովքեր ապավինում են դպրոցական սննդին, որպես ամենօրյա սնվելու հիմնական աղբյուր:
Ծրագիրը նախատեսում է նաև «արտակարգ հարկերի» բարձրացում, առավել կարիքավորների համար, որը հայտնի է որպես ապրանքային կտրոններ:
«BBC»-ն գրում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով, ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ մարդիկ են սովի եզրին: Մոտավորապես 50 միլիոն ամերիկացիներ, ներառյալ 17 միլիոն երեխա, այժմ համարվում են սննդի տեսանկյունից անապահով:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կբարձրացնի դաշնային աշխատողների նվազագույն աշխատավարձը: Նոր կանոնակարգի համաձայն, դաշնային աշխատողները կստանան 15 դոլար ՝ մեկ ժամում 7,5 դոլարի փոխարեն: