Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ
Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Համապատասխան տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հիմնվելով Սպիտակ տան վրա։

Սա Ջո Բայդենի առաջին հանդիպումն է ուկրաինացի պաշտոնյաների հետ ռուսական միջամտության սկզբից ի վեր։

Սպիտակ տան փոխանցմամբ՝ նախագահը միացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հանդիպմանը ուկրաինացի գործընկերներ Դմիտրի Կուլեբայի և Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Ավելի ուշ նախատեսված է ԱՄՆ նախագահի ելույթը։

Ջո Բայդենը Լեհաստան է ժամանել ուրբաթ օրը: