Ջո Բայդենը քննարկում է Ուկրաինայի սահմանակից երկրներում զինված ուժերի տեղակայման հարցը. NBC News
Ջո Բայդենը քննարկում է Ուկրաինայի սահմանակից երկրներում զինված ուժերի տեղակայման հարցը. NBC News

Ջո Բայդենը դիտարկում է Ուկրաինայի սահմանամերձ երկրներում զինված ուժեր տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին։

Ըստ նրանց՝ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը և զինված ուժերի բարձրաստիճան անդամները նախագահ Բայդենին տարբեր առաջարկներ են ներկայացրել Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում ԱՄՆ-ի հնարավոր պատասխան գործողությունների, ինչպես նաև հնարավոր տարբերակներ՝ ամերիկյան ուժերը տեղափոխելու վերաբերյալ։

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների՝ առաջարկները ներկայացվել են ԱՄՆ-ի նախագահի «Քեմփ Դեյվիդ» նստավայրում Ազգային անվտանգության թիմի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ նրանց՝ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկները ներառում են ռմբակոծիչների թռիչքը տարածաշրջան, ռազմանավերի տեղակայում Սև ծովում, զինված ուժերի տեղափոխում Եվրոպայի տարբեր շրջաններ և սահմանամերձ երկրներ՝ Ուկրաինա, Լեհաստան և Ռումինիա։ Լլոյդ Օսթինի ներկայացրած տարբերակներն ուղղված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանունակության ամրապնդմանը, միասնականության, տոկունության դրսևորմանը և ռուսական ագրեսիան զսպելուն։

«NBC News»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հետախուզությունից ստացված տեղեկություններով նախագահին հայտնել են, որ Ռուսաստանը շարունակում է զորամիավորումներ ավելացնել և տեղակայել Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում։ Նրանք ասում են, որ նախագահ Բայդենը մոտ օրերս որոշում կկայացնի Եվրոպայում ամերիկյան զորքերի և լրացուցիչ ռազմական տեխնիկայի տեղակայման մասին։

Թողնել մեկնաբանություն