Ջո Բայդենը կայցելի Լեհաստանում Ուկրաինայի սահմանին գտնվող քաղաք
Ջո Բայդենը կայցելի Լեհաստանում Ուկրաինայի սահմանին գտնվող քաղաք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Լեհաստան՝ ուկրաինական սահմանի մոտ գտնվող քաղաք։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հիմնվելով Սպիտակ տան վրա։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահը կժամանի Ժեշու քաղաք, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 80 կիլոմետր հեռավորության վրա։

Ըստ Սպիտակ տան՝ այս ուղեւորության նպատակն է ցույց տալ Արեւմուտքի վճռական վերաբերմունքը Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դիմաց։

Ժեշուում Բայդենը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Նախագահները կքննարկեն Լեհաստանի առջեւ ծառացած խնդիրները, որոնք պատուհասել են Լեհաստանին այն բանից հետո, երբ մի քանի միլիոն ուկրաինացիներ տեղափոխվել են իրենց երկիր՝ ռուսական ռմբակոծությունների պատճառով:

ԱՄՆ նախագահը ցանկանում է Լեհաստանում հանդիպել նաև ուկրաինացիների հետ։