Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփի դեմ սկսված իմփիչմենթի գործընթացը կձախողվի
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը կձախողվի:
Այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը:
Բայդենը նշում է, որ ինքը սատարում է Դոնալդ Թրամփի իմպիչմենթին, չնայած ենթադրում է, որ նրանք չեն կարողանա բավարար ձայներ հավաքել Կոնգրեսում: Որպեսզի իմպիչմենթի գործընթացը հաջող անցնի, անհրաժեշտ է հավաքել ձայների երկու երրորդը: Դա պահանջում է, որ 17 հանրապետական քվեարկի Դոնալդ Թրամփի դեմ: Բայդենը կարծում է, որ դա քիչ հավանական է:
Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի մասին բանաձևը ընդունել հունվարի 13-ին: Հունվարի 25-ին այն փոխանցվել է Սենատին: Իմպիչմենթի գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին: Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին նախագահն է, ում երկու անգամ իմպիչմենթ է հայտարարվել: Դոնալդ Թրամփը մեղադրվում է ամբոխին հրահրելու մեջ: