Ջո Բայդենը հայտարարում է, որ Ռուսաստանը չպետք է ճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր պետություն

10:18, 06.09.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ Ռուսաստանը չպետք է ճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչության հովանավոր, Ջո Բայդենը պատասխանել է «Ոչ»։

Ուկրաինայի իշխանությունը պահանջում է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն։ Նշված նախաձեռնությանը կողմ է նաեւ ամերիկացի օրենսդիրների մի մասը։

Կուբան, Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան պաշտոնապես ճանաչվել են որպես ահաբեկչության հովանավոր ԱՄՆ-ի կողմից։

Նմանատիպ