Ջո Բայդենը հայտարարում է, որ Կապիտոլիումի խառնաշփոթությունները հրահրվել են Դոնալդ Թրամփի կողմից
Նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները հրահրվել է նախագահի կողմից: Համապատասխան հայտարարությունը Ջո Բայդենն արել է այն բանից հետո, ինչ Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենթ հայտարարեց Դոնալդ Թրամփին:
Բայդենը նշել է, որ Կապիտոլիումի անկարգությունները նախապես ծրագրված էին:
«Անցյալ շաբաթ մենք տեսանք աննախադեպ հարձակում մեր ժողովրդավարական համակարգի վրա: 244 տարվա պատմության մեջ մենք նման բան չենք տեսել: Այս հանցավոր հարձակումը համակարգված էր և ծրագրավորված: Այն իրականացվել է քաղաքական ծայրահեղականների և ներքին ահաբեկիչների կողմից, որոնց հրահրել էր Թրամփը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը: Նրա խոսքով զինված խռովության մասնակիցները պետք է պատժվեն:
Միևնույն ժամանակ, Բայդենը հույս է հայտնել, որ հունվարի 20-ին նշանակված երդմնակալությունը և իշխանության փոխանցումը կավարտվի առանց միջադեպերի և ԱՄՆ-ի ներկայիս նախագահը չի կանխի իր վարչակազմի անդամների նշանակման գործընթացը:
«Հուսով եմ Սենատը միջոց կգտնի ապահովելու, որ սահմանադրությամբ նախատեսված պարտավորությունները, որոնք կապված են իմփիչմենթի հետ, կատարվեն այնպես, որ չխանգարեն այլ կարևոր հարցերի», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփի իմպիչմենթ է հայտարարել է այսօր: Ըստ ընթացակարգի, դրանից հետո Սենատում պետք է անց կացվի նախագահի դատավարությունը: Ինչպես հայտարարել է Սենատում մեծամասնության առաջնորդը, այս նստաշրջանի անցկացումը Կոնգրեսի վերին պալատում մինչ հունվարի 19-ը հավանաբար չի կայանա:
Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին: