Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ են վարել

22:27, 14.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ են անցկացրել: Հանդիպումն անցկացվել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Սա Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահի առաջին դեմ առ դեմ հանդիպումն է:

Ինչպես բանակցությունների ավարտից հետո ասաց Ջո Բայդենը, շատ լավ հանդիպում էր: ԱՄՆ նախագահը չի խոսել հանդիպմանը քննարկվելիք հարցերի մասին:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակիցների միջև տարաձայնությունների պատճառը Անկարայի կողմից ռուսական հրթիռային համակարգերի գնումն է, Սիրիայի հարցով տարակարծությունը, մարդու իրավունքները, Թուրքիայի իրականացրած գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում: Գործակալությունը գրում է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները արտացոլվել են նաև Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ:

https://twitter.com/trpresidency/status/1404474877613154313?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1404474877613154313%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fjo-baidenma-da-rejef-taif-erdoghanma-nato-s-samitis-farglebshi-ormkhrivi-molaparakebebi-gamartes%2F%3Ffbclid%3DIwAR2ejPHVx6GcIdu_sN4-K7fOHZ8Qm7Qu_UZi9uEwOIj9FFGY-5tzuFAC4jk

Նմանատիպ