Ջո Բայդենը երկարաձգել է արտակարգ ռեժիմը, որը սահմանվել էր ընտրություններին միջամտության պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է արտակարգ ռեժիմը, որը սահմանվել էր ընտրություններին միջամտության պատճառով։ Ինչպես հայտարարել է Սպիտակ տունը, ընտրական ենթակառուցվածքներին չարտոնված մուտքը, ինչպես նաև քարոզչության տարածումը շարունակում են վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը։
ԱՄՆ նախագահի հրամանագրով՝ ԱՄՆ ընտրություններին օտար երկրների հնարավոր միջամտության և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության սասանման դեմ ուղղված ռեժիմը գործելու է ևս մեկ տարի։
Որոշումը նախորդում է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին։ Վաշինգտոնում կարծում են, որ թվային և ինտերնետ կապի տարածումը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է օտար երկրների ընտրություններին միջամտելու հնարավորությունը։