Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իր չինացի գործընկեր, Սի Ձինպինին համեմատել է Վլադիմիր Պուտինի հետ:
«Նա Պուտինի նման մարդկանցից մեկն է, ով կարծում է, որ ավտոկրատիան ապագայի ալիք է», – ասել է Բայդենը:
ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ, ինքը երկու ժամ խոսել է Չինաստանի առաջին դեմքի հետ, ընտրություններում հաղթանակից հետո:
Բայդենի խոսքով, Սի Ձինպինի հետ զրույցի ժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները կատաղի մրցակցություն կունենան Չինաստանի հետ, բայց նաև մատնանշեց Չինաստանին խաղալ միջազգային կանոններով:
Բայդենն ասել է, որ Ամերիկան կմնա համաշխարհային տնտեսության առաջատարը, չնայած Չինաստանը փորձում է փոխարինել դրան:
«Դա տեղի չի ունենա, քանի որ Միացյալ Նահանգները շարունակում է աճել և ընդլայնվել», – հայտարարել է Բայդենը: