Ջո Բայդենը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր տեսլականը հավանաբար կներկայացնի վաղը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, արտաքին քաղաքականության վերաբերյալ իր տեսլականը հավանաբար կներկայացնի վաղը:
Ըստ «Էյ Բի Սի նյուսի», արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին Ջո բայդենը հավանաբար կխոսի Պետքարտուղարություն այցելության ժամանակ: Ինչպես փոխանցում են լրատվամիջոցները, Ջո Բայդենի արտաքին քաղաքական տեսլականն ուղղված է լինելու աշխարհում Ամերիկայի դիրքի վերականգնմանը:
Միևնույն ժամանակ, ինչպես և սպասվում էր, նախագահը կստորագրի մի քանի գործադիր հրամանագրեր: Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, Ջո Բայդենը սուր քննադատության էր ենթարկել Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը և խոստացել փոփոխություններ կատարել ընտրություններում հաղթելու դեպքում: