Ջո Բայդեն. Թրամփը կործանարար հարված է հասցրել ոչ միայն ժողովրդի տանը, այլև Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, մեր ժողովրդավարությանը
Ջո Բայդեն. Թրամփը կործանարար հարված է հասցրել ոչ միայն ժողովրդի տանը, այլև Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, մեր ժողովրդավարությանը

Թրամփը կործանարար հարված է հասցրել ոչ միայն ժողովրդի տանը, այլև Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, մեր ժողովրդավարությանը,- ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։

Անդրադառնալով Սպիտակ տան արևելյան թևի քանդմանը՝ Բայդենը նշել է, որ չգիտի՝ դա իսկական ավերածություն էր, թե ոչ։

Նախկին ԱՄՆ նախագահի խոսքով՝ սա Թրամփի նախագահության մեծ խորհրդանիշն է։

Բայդենը նաև ծաղրել է Թրամփի այն հայտարարությունները, որ իր երկրորդ ժամկետը երկրին բերել է «ոսկե դար»։

«Հիմա նա ասում է, որ մենք ապրում ենք «ոսկե դարաշրջանում»։ Միակ ոսկին այն է, ինչ նա կախում է բուխարու վրա», – ասել է Ջո Բայդենը։