Ջո Բայդեն – Մենք ավելի ուժեղ ենք դառնում ամենադժվարին ժամանակներում, շնորհակալություն ձեր սիրո և աջակցության համար
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն հայտնեց ժողովրդին աջակցության համար։
«Քաղցկեղը մեզնից յուրաքանչյուրին է հուզում։ Շատերիդ նման, ես և Ջիլը հասկացել ենք, որ դժվար ժամանակներում մենք ամենաուժեղն ենք։ Շնորհակալություն ձեր սիրո և աջակցության համար», – գրել է ԱՄՆ նախկին նախագահը սոցիալական ցանցերում։
Տեղեկության համար, Ջո Բայդենի գրասենյակը հայտարարել է, որ Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին մաղթել է արագ ապաքինում։