Ջո Բայդեն. Ինչպես կարելի է լինել Միացյալ Նահանգների նախագահ և չբարձրաձայնել մարդու իրավունքների ոտնահարումների մասին, մենք մտահոգված ենք Ալեքսեյ Նավալնիի գործով
Ինչպե՞ս կարելի է լինել Միացյալ Նահանգների նախագահ և չբարձրաձայնել մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Այդ պատճառով մենք մտահոգված ենք Ալեքսեյ Նավալնիի գործով, – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ինչպե՞ս կարող եմ լինել Միացյալ Նահանգների նախագահ և չբարձրաձայնել մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Այդ պատճառով մեզ մտահոգում են Ալեքսեյ Նավալնիի նման դեպքերը: Ես Վլադիմիր Պուտինին հստակ ասացի, որ մենք շարունակելու ենք բարձրացնել հիմնարար իրավունքների հարցը», – ասաց Բայդենը:
Նա ասաց, որ բարձրացրել է նաև Ռուսաստանում ձերբակալված ամերիկացի քաղաքացիներ Փոլ Վելանի և Թրևոր Ռիդի հարցը, և շեշտել խոսքի և մամուլի ազատության կարևորությունը:
«Մենք չենք հանդուրժելու մեր ժողովրդավարական ինքնիշխանությունը խաթարելու փորձերը կամ մեր ժողովրդավարական ընտրությունները ապակայունացնելը, և կպատասխանենք դրան:
Ես Պուտինին ասացի, որ մեզ անհրաժեշտ են շարժման հիմնական կանոններ, որոնց բոլորս էլ հետևելու ենք: Ես նաև հայտարարեցի, որ համագործակցությունը փոխադարձ շահ է մեր և ռուս ժողովրդի համար: Դա նաև կնպաստի համաշխարհային անվտանգությանը», – ասաց Բայդենը: