Ջիմ Ռիշ. ԱՄՆ-ը չի հրաժարվի վրաց ժողովրդից և ազատ, արդար ժողովրդավարություն ունենալու նրա ցանկությունից
Չնայած ընդդիմության բոյկոտին՝ Վրաստանի խորհրդարանը նախագահ է նշանակել բացահայտ հակաարևմտյան քաղաքական գործչի,- այս մասին սոցցանցում գրում է ամերիկացի սենատոր Ջին Ռիշին։
«Վրաստանի բարեկամներին մերժելու կառավարության փորձը հայտնի է, բայց մենք չենք մերժի վրաց ժողովրդին։ Թեև Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ վերջապես ուշացած պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանում շարունակվող քաղաքական ցնցումների մեջ նրա դերակատարության համար, դեռ անելիքներ կան: Եվս մեկ անգամ ԱՄՆ-ը չի հրաժարվի վրաց ժողովրդից և ազատ, արդար ժողովրդավարություն ունենալու նրա ցանկությունից»,- ասել է Ռիշը։