Ջիբութիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 139 մարդ, 84-ը՝ անհետ կորած են համարվում
Ջիբութիի ափերի մոտ նավակի խորտակումից հետո զոհվել է առնվազն 139 մարդ, իսկ 84-ը՝ անհետ կորած։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հայտնել է, որ զոհվածների թվում առնվազն 15 երեխա կա։ Ջիբութիից Եմեն ուղևորվող նավակը խորտակվել է Օբոկ քաղաքից հյուսիս հոկտեմբերի 8-ի գիշերը։
Փրկարարները փրկել են ավելի քան 80 մարդու, որոնցից բոլորը Եթովպիայի քաղաքացիներ էին։
«Սա կյանքի ահռելի կորուստ է։ Մեր մտքերը փրկվածների և այն ընտանիքների հետ են, ովքեր կորցրել են սիրելիներին կամ չգիտեն իրենց հարազատների ճակատագիրը», – ասել է Ջիբութիում ՄՄԿ-ի առաքելության ղեկավար Ալեքսանդր Կոիսակը։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի հազարավոր միգրանտներ փորձում են անցնել Բաբ էլ-Մանդեբ նեղուցը Ջիբութիով։ ՄՄԿ-ի տվյալներով՝ 2025 թվականին այս երթուղին հատելիս մահացել է ավելի քան 900 միգրանտ։