«Ջի Վի Փի». Ռուսթավելիի պողոտայում ջրամատակարարման ցանցերի վերականգնումը եզրափակիչ փուլում է

17:54, 01.10.2026
«Ջորջիան ուոթեր էնդ փաուեր» ընկերությունը Ռուսթավելիի պողոտայի ամբողջական վերականգնման մասշտաբային ծրագրի շրջանակներում ավարտում է ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի թարմացման եզրափակիչ փուլի աշխատանքները։
«Ջի Վի Փի»-ի տեղեկացմամբ՝ վերականգնման արդյունքում շահագործման կհանձնվի ավելի քան 5 կմ երկարությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ցանց։ Ծրագրի շրջանակներում արդեն տեղադրվել է ինը հրդեհային հիդրանտ, 71 փական-կարգավորիչ փական և համապատասխան հանգուցային ենթակառուցվածք։
Ռուսթավելիի պողոտայում ջրամատակարարման համակարգի մասշտաբային վերականգնողական աշխատանքներն իրականացվում են միջազգային Aqualia ընկերության բարձր չափանիշներին համապատասխան, ինչն ապահովում է թարմացված ցանցերի երկարատև և արդյունավետ գործունեությունը։
Ինչպես հայտարարել է «Ջի Վի Փի»-ի տեխնիկական և գործառնական ուղղության տնօրեն Գիորգի Վեշապիձեն, Ռուսթավելիի պողոտայում առկա շենք-շինությունների դասավորվածությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ խորացնել ցանցերը։
«Ջրահեռացման ցանցը տեղադրվել է վեց մետր, իսկ ջրամատակարարման ցանցը՝ երկու մետր խորության վրա։ Վերականգնման շրջանակներում հնացած թուջե խողովակները փոխարինվել են ժամանակակից, կրկնակի ներքին և արտաքին մեկուսացում ունեցող պողպատե խողովակներով, իսկ ջրահեռացման ցանցը՝ երկաթբետոնե ամրացված խողովակներով։ Չնայած առկա մարտահրավերներին՝ աշխատանքները կատարվել են սեղմ ժամկետներում և բարձր որակով», – հայտարարել է Գիորգի Վեշապիձեն։
«Ջորջիան ուոթեր էնդ փաուեր» ընկերությունը Ռուսթավելիի պողոտայի վերականգնման ծրագրում 12.5 միլիոն լարիի ներդրում է կատարել։
«Ջի Վի Փի»-ի տեխնիկական և գործառնական ուղղության տնօրեն Գիգա Նադիրաձեի հայտարարությամբ՝ ընկերությունը փոխարինել է Ռուսթավելիի պողոտայում առկա հնացած և մաշված ենթակառուցվածքը։
«Նոր խողովակաշարերը և օգտագործված նյութերը լիովին համապատասխանում են ժամանակակից չափանիշներին և տեխնոլոգիաներին, ինչը երաշխավորում է դրանց երկարատև և հուսալի շահագործումը։ Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է, և առաջիկա օրերին ծրագիրն ամբողջությամբ կավարտվի, որից հետո նոր ցանցը շահագործման կհանձնվի», – հայտարարել է Գիգա Նադիրաձեն։

Նմանատիպ