Ջեյք Սալիվան. «Վագները» ներկայումս չի կռվում Ուկրաինայում, ինչը նշանակում է, որ ամենաարդյունավետ կադրերից մեկը դուրս է մնացել պայքարից, դա որոշակի գին կարժենա Ռուսաստանին
Ջեյք Սալիվան. «Վագները» ներկայումս չի կռվում Ուկրաինայում, ինչը նշանակում է, որ ամենաարդյունավետ կադրերից մեկը դուրս է մնացել պայքարից, դա որոշակի գին կարժենա Ռուսաստանին

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ներկայումս չի կռվում Ուկրաինայում։ Այս մասին Ասպենի անվտանգության ֆորումում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սա, ըստ Սալիվանի, նշանակում է, որ Ռուսաստանը կորցրել է իր ամենաարդյունավետ ուժերից մեկին։

«Ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել՝ որտե՞ղ է «Վագների» ապագան՝ այստեղ, թե այնտեղ։ Ես կասեմ հետեւյալը, ներկայումս «Վագները» Ուկրաինայում չի կռվում. «Վագներ» տարրերը փաստացի տեղափոխվել են Բելառուս. Այլ տարրեր, հավանաբար, ավելի հեռուն կգնան: «Վագների»՝ որպես մարտական ​​ուժի կորուստը նշանակում է, որ մարտից դուրս է մղվել ամենաարդյունավետ կադրերից մեկը, որը պատասխանատու է համեստ առաջընթացի համար, որը Ռուսաստանը գրանցեց իր վերջին հակահարձակման ժամանակ։ Այնպես որ, սա որոշակի գին կարժենա Ռուսաստանին»,- ասել է Սալիվանը։

Անցյալ շաբաթ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրգոժինը տեսաուղերձում հայտարարեց, որ իր մարտիկներն այլևս չեն մասնակցելու ուկրաինական պատերազմին։ Միաժամանակ Պրիգոժինը կոչ է արել «Վագների» անդամներին մոբիլիզացնել ուժերը Աֆրիկայի համար։