Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ Անդրեյ Սիբիգայի հետ քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերության հարցը

15:16, 06.08.2026
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությամբ՝ ուկրաինացի գործընկերոջ հետ Կիևում կայացած հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարցը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցի շրջանակներում Կիևում հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ։
Նախարարի հայտարարությամբ՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ուկրաինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար համագործակցության ընդլայնման հարցերը։
Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային և միջազգային գործընթացների մասին։
«Մեր երկրներին կապում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ռազմավարական գործընկերության հարաբերություններ», – սոցիալական «X» ցանցում գրում է Ջեյհուն Բայրամովը։

Նմանատիպ