Ջեյհուն Բայրամով. Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական հոդվածները

17:27, 12.11.2024

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական հոդվածները համաձայնեցված են,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ չի ցանկանում թվերը բացահայտել, թեև դեռևս կան կարևոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն։

«Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության բանակցային գործընթացի նախաձեռնողն է։ Ադրբեջանական կողմը պատրաստ է ավարտել բանակցությունները Հայաստանի հետ: Սա գործընթաց է, որը կախված է երկու կողմերից»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նմանատիպ